21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Բիոզուգարաններն օգտակար են ոչ միայն առողջության, այլ նաեւ գյուղատնտեսության համար. Լիլիկ Սիմոնյան

“Հայ կանայք` հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի” ՀԿ փորձագետ Լիլիկ Սիմոնյանն այսօր` հուլիս 24-ին կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանում բիոզուգարանների տեղադրման մասին: ՀԿ-ն նման զուգարաններ է տեղադրել Հայաստանի  Ֆանտան, Հայանիստ եւ Խաչփար գյուղերում, որտեղ կամ կոյաղաջուր չկա, կամ գրունտային ջրերն այնքան բարձր են, որ հորային զուգարաններ հնարավոր չէ կառուցել:

Լիլիկ Սիմոնյանը նշեց, որ բիոզուգարանների ճիշտ օգտագործումը դրական ազդեցություն ունի ոչ միայն մարդու առողջության, այլ նաեւ գյուղատնտեսության վրա, քանի որ բիոզուգարանների կառուցվածքը տարբերվում է սովորական զուգարաններից: Դրանց զուգարանակոնքերը տարբերվում են նրանով, որ կղանքը եւ մեզը հոսում են տարբեր ուղղություններով, ինչը հնարավորություն է տալիս հավաքված արտաթորանքը հետագայում օգտագործել գյուղատնտեսության մեջ:

Մարդու արտաթորանքը պարունակում է  կալցիում եւ ֆոսֆոր, որոնք անհրաժեշտ են պտղի դիմացկունության համար: Գյուղացիներն արտաթորանքն օգտագործում են դաշտերը պարարտացնելու համար, այն կարելի է պահել 6 ամիս:

Փորձագետը նշեց, որ նման մեկ զուգարան կառուցելու համար անհրաժեշտ է 2-3 հազար ամերիկյան դոլար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ