25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որևէ խոստում չի կատարվել: Եկել է պատասխան պահանջելու ժամանակը, եւ վարչապետը դիմում է «գաղտնի» հնարքի. 168 Ժամ

«Օգոստոսի 4-ին ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձակուրդը:  Ֆեյսբուքյան  ուղիղ եթերում ամփոփելով արձակուրդը՝ վարչապետը խոսել է մի փաստաթղթի մասին,որը, ըստ նրա, կազմել են նախորդ իշխանությունները՝ 2014 թվականին։

«Դա գաղտնի զեկույց է, գաղտնի փաստաթուղթ, այնքան գաղտնի, որ ճիշտ չեմ համարում անունը նույնիսկ բարձրաձայնել:

Այդ փաստաթղթին ես մի քանի ամիս առաջ ծանոթացել էի, բայց որոշել էի հրատապ հետևություններ չանել, վերցնել ինձ հետ նաև արձակուրդի ընթացքում կարդալու: Կարդացի, ինչով է կարևոր այդ փաստաթուղթը, որ հիմա էլ իմ սեղանին դրած է, կարևոր է նրանով, որ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, ինչն այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել: Բայց շատ կարևոր էր արձանագրել, և այս փաստաթուղթը նաև այդ առումով է կարևոր, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն:

Երբ որ այս փաստաթուղթը մենք կարդում ենք, եզրակացությունը հետևյալն է՝ հեղափոխության ժամանակաշրջանում և ինչ-որ առումով նաև դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է: Շատ կարևոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ, այս փաստաթղթի հեղինակներն իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել»,- ասել է վարչապետը։

Սա ի՞նչ փաստաթուղթ կարող էր լինել, և ինչո՞ւ վարչապետը որոշեց դրա մասին խոսել հիմա, ի պատասխան 168.am-ի հարցի՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը պատասխանեց՝ խիստ կասկածում է, որ նման փաստաթուղթ գոյություն ունի։ Իսկ փաստաթղթի մասին հիմա բարձրաձայնելը, ըստ նրա՝ հիմնականում մի քանի պատճառ ունի։

«Նախորդ տարվա իշխանափոխությունից հետո անցել է 1 տարի և մի քանի ամիս, փաստորեն այդ ընթացքում նոր իշխանությունները երեք լուրջ օրակարգային կետ են առաջադրել՝ Կառավարության ծրագիրը, Կառավարության կառուցվածքը և Հարկային օրենսգիրքը, սրանցից զատ, այլևս զարգացման օրակարգ, ինչպես տեսնում ենք, չեն ներկայացնում։ Բնականաբար, այս ամենն ինչ-որ բանով պետք է փոխհատուցեն, սկզբում փոխհատուցում էին «Մարտի 1»-ի գործի բացահայտմամբ, հատկապես՝ Երկրորդ նախագահի շուրջ ընթացող դատական, ինչպես նաև Սահմանադրաան դատարանին տիրելու գործընթացներով։ Բայց ինչպես մենք տեսնում ենք՝ Սահմանադրական դատարանը վերցնելու հետ կապված խնդիրներ են առաջացել։

Ահա այստեղ է, որ պետք է ի հայտ բերեն մի փաստաթուղթ, որը պետք է լցնի ներքաղաքական օրակարգը, քանի որ այն բաց էր մնացել, Ստամբուլյան կոնվենցիան քննարկեցին՝ անցան առաջ։

Հիմա այս փաստաթուղթն առաջ են քաշել, քանի որ օրակարգում դատարկություն էր տիրում։ Հաջորդ պատճառն այն է, որ ներկայիս իշխանությունները բազմաթիվ խոստումներ են տվել, հիմա եկել է պատասխան պահանջելու ժամանակը, և այս փաստաթղթով վարչապետը փորձում է պատասխանը հետաձգել։

Ներդրումներ չկան, որևէ խոստում չի կատարվել, սրանով վարչապետը պատճառը գտել է, թե՝ տեսեք, նախկինում ամեն ինչ վատ է եղել, ուստի ամեն ինչ այդքան շուտ չի լինի։ Հաջորդը՝ վարչապետն այս փաստաթղթով հանրությունից ժամանակ է ուզում, ինչը նշանակում է՝ հետաձգել իրենից սպասվող ակնկալիքները։ Այսինքն՝ հասարակությանն ասում է, որ դեռ 1,5-2 տարի կա։ Շատ տարօրինակ է, որ վարչապետն այդ փաստաթուղթը հենց հիմա է գտել,  այսպես «հանկարծակի», քանի որ, այն եթե կար, առնվազն պետք է հայտնաբերեր իր կառավարումից 2-3 ամիս անց»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ անկախ դիտորդների համար ակնհայտ է, որ վարչապետը որևէ բնագավառում հաջողություն չի գրանցել, և այն բոլոր «մասկի շոուները», որոնք նախորդ տարի ներկայացվում էին, այսօր այլևս նախկին արդյունքը չեն տալիս, և այսօր կարելի է ասել, որ դրանք այլևս ավարտվել են, այլ խոսքով՝ ավարտվել են իշխանությունների կողմից բոլոր փիառ կամպանիաները։

Թե նման օրակարգով որքա՞ն ժամանակ է հնարավոր երկիր ղեկավարել, քաղտեխնոլոգն ասաց՝ շատ կարճ, քանի որ Հայաստանը Խաղաղ օվկիանոսի մեջտեղում գտնվող կղզի չէ, այլ գտնվում է հետաքրքիր տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանն ունի իր հետաքրքրությունները և թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հարաբերություններն այսպես տարիներով ձգվեն։

«Այս տարածաշրջանում ինչ-որ չափով հետաքրքրված է նաև Եվրամիությունը, որն այլևս վարչապետին լուրջ չի ընկալում, դրա լավագույն ապացույցն այն հայտնի լուսանկարն էր, երբ Ուկրաինիայի նախկին նախագահ Պորոշենկոն փակել էր վարչապետին, այս արարողակարգային իբր թե վրիպակն իրականում վրիպակ չէր։ Դրանով Եվրամիությունը հասկացրեց, որ վարչապետն իր համար՝ որպես գործոն, այլևս գոյություն չունի։

Մենք այսօր ԱՄՆ-ի հետ չունենք որևէ օրակարգ՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, միակ օրակարգը Ջոն Բոլթոնի ծրագիր կոչվածն է, ինչը չի իրականանում, քանի որ տեսնում են, որ Միացյալ Նահանգները Հայաստանին տրվող աջակցությունը փորձում է աստիճանաբար նվազեցնել»,- նշեց քաղտեխնոլոգը։

Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանի օրոք է նման փաստաթուղթ ստորագրվել, ինչո՞ւ երրորդ նախագահին չեն կանչել հարցաքննության՝ փաստաթղթում առկա իրավիճակի բուն պատճառները հասկանալու համար, քաղտեխնոլոգը պատասխանեց՝ խիստ կասկածելի է՝ նման փաստաթուղթ գոյությունի ունի՞, թե՞ այն պատրաստվել է 5 րոպեում։

«Եթե վարչապետն այդ փաստաթուղթը լուռ հանձներ իրավապահներին, որպեսզի դրանով զբաղվեին, ապա այս ամբողջ աղմուկն իր նպատակին չէր ծառայի, քանի որ փաստաթղթի նպատակը միայն փիառն է։ Երրորդ նախագահի մասով, արդեն տեսանելի է՝ ինչ-որ անդրկուլիսյան պայմանավորվածություն կա գործող նախագահի և երրորդ նախագահի միջև շատ հարցերի  շուրջ։

Օրինակ՝ նախորդ տարի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո որոշ հանրապետականներ պնդում էին, որ ընտրությունների արդյունքները կբողոքարկեն, և եթե յուրաքանչյուր տեղամասում 10-15 ձայնով կարողանային վերցնել, ապա կանցնեին խորհրդարան, և այդ 4-5 հոգին կարող էին խնդիրներ առաջացնել վարչապետի համար, սակայն այդպես էլ չբողոքարկեցին։ Այս պահին այդ անդրկուլիսյան պայմանավորվածությունները պահպանվում են, թե որքանով կպահպանվեն՝ դժվար է ասել»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է այդ փաստաթղթով հասարակությունից վարչապետի պահանջած ժամանակին և հարցին, թե հանրությունը կտա՞ այդ ժամանակը, քաղտեխնոլոգն ասաց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե հանրության հետ քաղաքական ուժերն ինչպես կաշխատեն։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ