23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը շաբաթներ են մնացել: Կառավարությունը ժամկետ է սահմանել. Ժողովուրդ

Չնայած կառավարությունը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, և ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, պարզվում է՝ հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել։

Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, և այդ ծրագրում ներկայացված են առաջիկա անելիքները, և ամրագրված են դրանց ժամկետները։ Միջոցառման իրականացման ժամկետ նախանշված է սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը։

Եվ այս պարագայում տեղեկություններն ու մեկնաբանությունները, թե կառավարությունը չի շտապում կոնվենցիայի վավերացման հարցում, ի չիք են դառնում, քանի որ փաստացի ժամկետ վաղուց է նախանշված

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ