18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Աչքիս պարոն վարչապետը իրա պատգամավորի 40 տարի իշխանություն մնալու գաղափարը լուրջ ա ընդունել». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մենք ոնց ԱԱԽ քարտուղար ունենք, որ միջազգային հանդիպումների ժամանակ խոսում է ամենինչից, բացի Արցախից, տենց էլ վարչապետ ՝ մի շաբաթ շուտ խոստանալ կարեւոր ելույթ ունենալ, Արցախում վարչական ռեսուրսով հավաքել բազմամարդ ցույց ու խոսել բացարձակապես НИ О ЧЕМ!!!

Հա, մոռացա՝ խոսեց բանակի սնունդի մասին, ըըըը որը մեր ժամանակ նախաձեռնած ռեֆորմ էր։ Բա ինչի չեք խոսում նրանից, որ անցած տարվա ապրիլին դասալիքներ ունեցած գնդի հրամանատարին պաշտոն եք տալիս, Ապրիլյանից հետո աշխատանքից ազատված գեներալին վերադարձնում եք համակարգ, ցուցմունքի դիմաց սպային պաշտոն եք տալիս…

Չնայած, եթե մարդը նույնիսկ մի տարվա կտրվածքով տրված խոստումները չի անում ՝հանգիստ կարող ա մինչեւ 2050 թվական խոստումներ տալ։ Աչքիս պարոն վարչապետը իրա պատգամավորի 40 տարի իշխանություն մնալու գաղափարը լուրջ ա ընդունել։

Մի քանի ամիս առաջ տղերքը #sutNikol հեշթեգ էին ներմուծել։ Աչքիս #megasutNikol -ը քիչ-քիչ արդիականա դառնում»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ