23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Կոնսենսուս N10. Ղարաբաղի հարցը լուծվել է 30 տարի առաջ, դե գնա ֆենազեպամ խմի’ր ու քնիր։»

Օգտատերերը քննարկում են այս պահին Ստեփանակերտում հնչած ելույթները:

Քաղաքագետ Աղվան Պողոսյանը արագանքելով Նիկոլ Փաշինանին, ով կոնսենսուսների շարք է առաջ քաշել, գրել է.

«Կոնսենսուս N10 Ղարաբաղի հարցը լուծվել է 30 տարի առաջ, դե’ գնա ֆենազեպամ խմի’ր ու քնի’ր։ Բարի գիշեր»:

Նկատենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում մասնավորապես նշել է.

«Այս տարիների ընթացքում մենք երբևէ չենք թաքցրել, որ մեր մեջ կրում ենք հարգանք, պաշտամունք մեր նախնիների նկատմամբ, նրանք այս դարերի ընթացքում մաքառել են, պայքարել են, շրջանցել են բազում փորձություններ, ունեցել են անկումներ ու վերելքներ և վերջապես մեզ փոխանցել են սուրբ երկիր: Նրանք նաև պատգամել են մեզ, որ այս սուրբ երկրի գերագույն արժեքը մարդն է և մարդասիրությունը: Հենց այդ գիտակցմամբ, աշխարհընկալմամբ 31 տարի առաջ այս հրապարակում արցախցիները ելել են ոտքի և ի լուր աշխարհի հայտարարել՝ այլևս չեն հանդուրժելու և չեն համակերպվելու ազգային արժանապատվության և ինքնասիրության ոտնահարման դրսևորումներ:

Այդ ժամանակից մեր այդ կոչին առաջինն արձագանքել են Մայր Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը, մենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ընդունել ենք որպես առաջնորդվելու միջոց, որպես մտածելակերպ, որպես ապրելակերպ և կենսակերպ, մենք այն նույն եռամիասնութամբ հաղթահարել ենք պատերազմի ընթացքում ստացած խորը վերքերը, ապաքինվել ենք, այդ նույն եռամիասնությամբ լուծել և լուծում ենք սոցիալական տարբեր խնդիրներ, դրա շնորհիվ մենք թևակոխել ենք կայուն զարգացման շրջան»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ