23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

21 շիրիմ պղծվել է. իրավապահ մարմինները մի կնոջ բռնելով՝ չպետք է սահմանափակվեն. Ազատամարտիկ

Օգոստոսի 1-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում ներկայացված էին  Եռաբլուրում պղծված և վնասված շիրմաքարերը։

Ոստիկանության փոխանցմամբ՝ Երևանի բնակիչ 51-ամյա կինն այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

«Կատարվածը բառերով ասելու չէ: Սա ամբողջ մեր ազատամարտի ընտանիքի զայրույթն է բարձրացրել: Եռաբլուրում ոչ միայն ապրիլյան պատերազմի տղաների շիրիմներ էին պղծվել, այլև արցախյան ազատամարտի տղաների: Ընդհանուր 21  շիրիմ է պղծվել: Եռաբլուրը մեր բոլորի սրբությունն է, մեր ազգի հպարտությունն ու պատմությունը, մեր ազատագրական ամբողջ ճանապարհը: Այնտեղ ամփոփված են լավագույն տղերքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԿՄ նախկին վարչության անդամ Ռոմիկ Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ զարմանալի է, երբ ներկայացվեց, որ այս ամենը մի կին  է կատարել:

«Ամեն քարի վրա կոնկրետ ծես է կատարվել, դա զգացվում է: Մի մարդը չէր կարող սա անել. 21 շիրիմ այստեղ, դրանից առաջ՝ 68 շիրիմ Եղվարդի գերեզմաններում, և երեկ էլ՝ Դավիթաշենում: Ժամանակին Եռաբլուր պանթեոնը համարվում էր զորամաս, և այնտեղ պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինվորները պահակային ծառայություն էին կատարում: Այսօրվա դրությամբ այս ահռելի տարածքը՝ 29 հա, մի գիշերային պահակի հույսին է: Կամ կոնկրետ պետք է վերականգնվի զորամասի կարգավիճակը և այնտեղ նորմալ ծառայություն տարվի, կամ էլ տեսախցիկներ պետք է տեղադրեն: Եթե այս ամենը չարվի, ապա մենք՝ ազատամարտիկներս, պատրաստ ենք շուրջօրյա հերթապահություն կազմակերպել, բայց դրա հետևանքներն անկանխատեսելի են լինելու: Եթե դրանցից մեկն ընկնի մեր ձեռքը՝ ես չգիտեմ, թե ինչ կլինի:

Նաև դիմում եմ իրավապահ մարմիններին, որ մի կնոջ բռնելով՝ չսահմանափակվեն, սա անպայման բացահայտել է պետք: Իմ կարծիքով՝ սա ինչ-որ մեկի կողմից ուղղորդվող խմբավորում է: Սա մեր ազգի համար վտանգավոր երևույթ է,  գալիս է նաև նրանից, որ տարիներ առաջ  ինչ-որ մի պետության կամ կառույցի հաճոյանալու համար թողեցինք, որ մեզ մոտ աղանդավորները հանգիստ ինչ ուզեն՝ անեն: Այսօր էլ նոր ծրագիրի՝ «Ստամբուլյան կոնվենցիան»: Այս ամենը մի շրջանակի մեջ է ու իրար շարունակող երևույթներ են: Մենք ավանդույթ պահպանող, ընտանիք պաշտող ազգ ենք, ու դարեր շարունակ սա է մեզ պահել: Այն դրույթները, որ այդ կոնվենցիայի շրջանակներում  ներկայացնում են, այն է՝ ընտանիքում բռնություն չլինի, և այլն, այդ ամենը Քրեական օրենսգրքում  ամրագրված է: Ի՞նչ կարիք կա՝ դրա քողի տակ մտցնել ԼԳԲՏ-ներին ու եսիմինչերին»,- հավելեց Ռոմիկ Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ