25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բաթում – Երևան գնացքը հարվածել է զբոսաշրջիկի, նա մահացել է

Վրաստանի Բաթում քաղաքից ոչ հեռու գտնվող Չաքվի բնակավայրի երկաթուղային կայարանում Բաթում – Երևան երթուղին իրականացնող գնացքը հարվածել է տղամարդու: Վերջինս մահացել է, գրում է apsny.ge-ն՝ երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով: Կայքի տվյալներով՝ զոհը 41-ամյա օտարերկրացի է: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցներ, սակայն տուժածի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի առթիվ երկաթուղային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մասին հոդվածով քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում հետաքննություն է տարվում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ