18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոտայքի մարզպետը դեռ ՛՛կադրային ջարդ՛՛ չի արել. միայն մեկ փոփոխություն

՛՛Պատրաստ եմ պատասխանատվության զգացումով ու մեծ նվիրում աշխատել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ մեծ պատասխանատվություն է զգում, ու լուրջ անելիքներ կան՝ սկսած գյուղատնտեսական աշխատանքներից ավարտած այն բոլոր հիմնախնդիրներով, որ այսօր գտնվում են մարզի համայնքներում: 

Հարցին` վատ ժառանգություն է ստացել նոպխարդ մարզպետից, նա պատասխանեց ՛՛Ոչ, ես այդ հարցը կոռեկտ չեմ համարում: Մարզպետարանն առաջնորդվել է մարզպետարանի կողմից հաստատված պլանով, ժամանակացույցով, եռամյա պլանով, և ըստ ոլորտների՝ գործունեությունը ծավալվում է՛՛: 

Բնապահպանության նախկին նախարարը հերքեց այն տեղեկությունները, որ արդեն մի շարք աշխատակիցների ազատել է աշխատանքից: ՛՛Չի համապատասխանում իրականությանը: Մարզպետարանի բոլոր աշխատակցիները քաղծառայողներ են, մարզպետն ունի մի քանի հայեցողային պաշտոններ, որոնք արտացոլվում են օգնականների ու այլ տնտեսական աշխատողների ձևով, մնացած բոլոր աշխատողներն անցնում ու ազատվում են քաղ.ծառայողի մասին օրենքով: Ընդհանրապես մարզպետը քաղ.ծառայողի հետ կապված որևէ գործառույթ չունի: Այդ պահի դրությամբ որևէ քաղ.ծառայող աշխատանքից ազատված չէ: Ես որևէ դիմում որպես մարզպետ չեմ ստացել՛՛,-ասաց նա:

Մարզպետը հայտնեց, որ միայն մեկ խորհրդական է փոփոխվել, իսկ եթե էլի փոփոխություններ լինեն, կտեղեկացնեն: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ