19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կեցցե՛ սերը, երաժշտությունը և ամառը․ Լեոնիդ Ագուտինը Երևանում է

Ռուս փոփ երգիչ և երգահան, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը Երևանում է։ Այս մասին տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջից։

 

«Դեռ երեկ և անգամ այս գիշեր երգում էինք Բաքվում անցկացվող «Жара» փառատոնին, իսկ այժմ արդեն Երևանում թեյ եմ խմում։ Աշխարհը հիասքանչ է, քանի որ այն բազմազան է։ Աստծո գործերն այնքան անըմբռնելի են, որ մենք՝ ժամանակավոր վարձակալներս, պետք է վճռենք մարդկության ճակատագիրը։ Կեցցե՛ սերը, երաժշտությունը և ամառը»,- գրել է երգիչը։ 

Նա երկու լուսանկար է հրապարակել Երևանի Ազնավուրի հրապարակից, որոնցից մեկում ինքն է, մյուսում պատկերված է հրապարակի շատրվանը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ֆոնին։ 

Նշենք, որ Ագուտինը օրերս մի շարք ռուս աստղերի հետ Բաքու էր ժամանել՝ մասնակցելու միջազգային երաժշտական փառատոնին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ