23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. դրանք ձեռք բերելու համար 85 մլն դրամ է հատկացվել. Ժողովուրդ

Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, եւ մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաեւ Դեմիրճյանի անցակետում։ Ինչպես հայտնի է, կառավարու­թյունը նոր սարքավորումներ ձեռք բե­րելու որոշում էր կայացրել դեռեւս մա­յիսի 28-ի նիստում եւ այդ նպատակով կառավարության պահուստային ֆոն­դից հատկացրել 85 մլն դրամ։ 

Ազգային ժողովի աշխատակազմը հիմնավորել էր, որ շենքի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքա­վորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում։ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պա­հանջով՝ իրականացվել է առկա սար­քավորումների ուսումնասիրություն, եւ համաձայն ՀՀ պետական պահպանու­թյան ծառայության պետին հասցեագր­ված գրության՝ ՀՀ Ազգային ժողովի անցակետերում տեղադրված Rapiscan 519 s/n 064588Н եւ Rapiscan 520 s/n 983056 ռենտգենային զննող սարքավո­րումները շահագործվում են դեռեւս 1998թ. եւ արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի։ Այդ սարքավորումներն ար­դեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետեւանքով անհրա­ժեշտ պահեստամասերով ապահովու­մը դարձել է առավել դժվար եւ բավա­կանին ծախսատար։ Այդ իսկ պատճա­ռով նպատակահարմար են գտնում ձեռք բերել նշված սարքավորումների արդիական մոդելներ՝ անվտանգության համակարգին վերջնական լուծում տա­լու նպատակով։ Բացի այդ երկու անցակետերից նաեւ ԱԺ նախագահի աշխա­տասենյակի մուտքի մոտ տեղադրվելու է ոչ թե ռենտգեն սարք, այլ միայն մետաղորսիչ կամարաձեւ սարք։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ