28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գլխից մեծ նախընտրական խոստումներ տված մարդը նույնիսկ ամենօրյա գործընթացները չի կարողանում պատշաճ ձևով կազմակերպել

Իսկ հիմա՝ լուրջ։

Այնպես չէ, որ կարող է գալ ինչ-որ մեկը ու մեկ տարում լուծել Երևանի բոլոր խնդիրները։ Կամ հինգ տարում։

Նյու-Յորքի կամ Լոնդոնի պես հարուստ քաղաքներն ունեն անլուծելի խնդիրներ, է՛լ ուր մնաց Երևանը։

Բայց ժամանակին խոտը հնձելն ու ծառերը խնամելը, կանաչն ու տնկիները ոռոգելն անլուծելի խնդիրներ չեն։

Ճանապարհների գծանշումներն անելը, աղբը ժամանակին հավաքելը նույնպես անլուծելի խնդիրներ չեն։

Եւ այլն։

Հա, կիքսեր, «չեպեներ» միշտ էլ հնարավոր են, բայց խոսքս այն բաների մասին են, որոնք, եթե, ժամանակին, համակարգված ձևով արվում են, խնդիր չեն դառնում։ Առավել ևս՝ անլուծելի։

Սակայն եթե գլխից մեծ նախընտրական խոստումներ տված մարդը նույնիսկ ամենօրյա գործընթացները չի կարողանում պատշաճ ձևով կազմակերպել, եթե «չեպեն» դառնում է նորմա, ապա ակնհայտ է, որ այդ մարդը պիտի հեռանա։

#ԵրևանիԱմենավատՔաղաքապետը

Կարեն Վրթանեսյան

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ