23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների վերադարձը կարող է իրականացվել հենց այսօր. ԱԳՆ

Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիներին երկիր տեղափոխելու ուղղությամբ. նրանց վերադարձը կարող է իրականացվել հենց այսօր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշեց. «Եգիպտոսում ՀՀ դեսպանության կողմից գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը հայրենիք։ Դեսպանության կողմից բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպելու արդեն իսկ այսօր»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ևս տեղեկացնում է, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: «Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար»,-նշում է նա:

Մոտ հարյուր ՀՀ քաղաքացի մնացել էր Հուրգադայում հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ