23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սասուն Միքայելյանը հայտնվել է երկու քարի արանքում. Իրավունք

Թեպետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությու­նից իրենց պատգամավորներին հոր­դորում են, որ եթե դեմ են Ստամբուլյան, տխրահռչակ կոնվենցիայի վավերացմա­նը, ապա «հանգիստ նստեն տեղները» ու աչքի չընկնեն, իսկ եթե կողմ են՝ զբաղվեն դրա ակտիվ քարոզչությամբ, բայց իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։ Այն այլեւս քաղաքական հարց չէ, այլ դարձել է լակմուսի թուղթ։ Կոնվենցի­ային կողմ լինելու խարանը ոչ ոք չի ու­զում դաջել իր ճակատին։ Կոնվենցիային դեմ կամ կողմ լինելը ազգային կամ հա­կազգային լինելու հատկանիշ է ձեռք բե­րում՝ անկախ աշխարհաքաղաքական նախընտրություններից ու ճաշակից։

Այս ամենը հաշվի առնելով՝ «Իրավունքի» ու­նեցած տեղեկությունների համաձայն, ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակ­ցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտնվել է երկու քարի արան­քում։ Նա մի կողմից՝ յուր շրջապատին վստահեցնում է, որ գնալու է եւ միանա կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին, մյուս կողմից՝ փորձում է ձգձգել՝ տարբեր պատճառաբանություններով։ Թե արդյոք իր մեջ այդքան ինքնուրույնությունը կգտնի Ս. Միքայելյանը՝ եւս մեկ անգամ հակառակվելու իր քաղաքական թիմին եւ փրկելու իր դեմքը, ցույց կտա ժամա­նակը:

Այս եւ այլ հրապրակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ