24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե 1 տարվա բոլոր խախտումները վերացվեն, բավարարված կլինենք․Լևոն Քոչարյան

Վերաքննիչ դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկել էր  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։   Նիստին ներկա էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դատարանը որոշում կայացրեց մերժել դատախազության բողոքը․ Ռոբերտ Քոչարյանի գույքի կամ հաշիվների վրա կալանք չի դրվի։ 

 

«Բնականաբար, դատախազության բողոքը անհիմն էր և դատարանը մերժեց այն։ Կարելի է ասել բավարարված ենք, բայց վերջնական բավարարված կլինենք այն դեպքում, երբ այն բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել այս մեկ տարվա ընթացքում,կվերացվեն։ Իմ և եղբորս հաշիվների վրա ևս բացարձակ անհիմն կալանք է դրվել։ Երբ իմ մասով բողոքարկեցինք, հանեցին, եղբորս մասով՝ ոչ։ Փաստորեն մոտ 4-ից 5 ամիս իմ հաշիվներն ու գույնք էլ է եղել կալանքի տակ բացարձակ ապօրինի հիմքով»,- լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ