25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանկապարտեզներում երեխաներին կդաստիարակեն կին «դարձած» տղամարդիկ: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ մեր կյանքը վերածվելու է մղձավանջի /տեսանյութ/

Մանկապարտեզներում, դպրոցներում ձեր երեխաներին կարող են դաստիարակել կին «դարձած» տղամարդիկ, նրանց դեռ մանկապարտեզներից սովորեցնելու են, որ «կին» և «տղամարդ» հասկացություններից զատ, գոյություն ունի երրորդ սեռ, որպեսզի նրանց համար այլասերվածները և այլասերումը դառնան սովորական, հանդուրժելի, ընդունելի․․․ Միասեռականները, տրանսգենդերները կարողանալու են մանկահասակ երեխա որդեգրել, այլասերել, պղծել, խեղել նրանց հոգին ու հոգեբանությունը, հնարավոր է նաև՝ մարմինը։

Հայաստանում վերոնշյալ մղձավանջը դառնալու է իրականություն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, մեր երկրի կողմից այն ընդունելու պարագայում, եթե, իհարկե, թույլ տանք։ Եվրոպայի խորհրդի անդամ Ռուսաստանը և Ադրբեջանը Ստամբուլյան կոնվենցիան նույնիսկ չեն ստորագրել, որոշ երկրներ, ինչպես, օրինակ, Բուլղարիան, կտրականապես հրաժարվել են դրա վավերացումից, մերժել են այն։

Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից 11-ը, նրանց թվում նաև՝ Հայաստանը, միասեռականներին և ուրիշ այլասերվածների երեխա որդեգրելու իրավունք տվող և լրջագույն այլ վտանգներ պարունակող Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել, բայց չեն վավերացրել։ LIVEnews.am կայքի նկարահանման տաղավարում նշելով այս մասին, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ծովինար Կարապետյանն ասաց, որ Ստամբուլյան կոնվենցիայի 12-րդ հոդվածը այն ընդունած պետություններին պարտավորեցնում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են ……. կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

Չնայած կոնվենցիայի վերոնշյալ և այլ վտանգներին, ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ կառավարությունը և Ազգային ժողովը, կառավարության որոշ անդամների հայտարարություններից և այլ տեղեկություններից ելնելով, պատրաստվում են առաջիկայում սկսել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց։ Կառավարության անդամներից, օրինակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այս տարվա մայիսին հայտարարել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր (այսինքն՝ ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների) օրակարգում է։

Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն, կողմերը (այն ընդունած պետությունները) համապատասխան դեպքերում ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր, որպեսզի պաշտոնական ուսումնական ծրագրերում և կրթական բոլոր մակարդակներում (այսինքն՝ անգամ մանկապարտեզներում) ընդգրկվեն կարծրատիպերից զերծ գենդերային դերեր, այդ թեմաներով ուսումնական նյութեր՝ մշակված ըստ ուսումնառողների կարողությունների զարգացվածության։ Այսինքն, ըստ Ծովինար Կարապետյանի, մանկապարտեզից սկսած, դպրոցներով շարունակած, ուզում են պարտադիր ուսումնական ծրագրերի միջոցով խեղաթյուրել երեխաներին։

«Ես, որպես մայր, չեմ կարող ընդունել, որ իմ երեխային պետք է այդ ուսումնական նյութերը հրամցվեն, իմ երեխան պետք է սովորի, որ «կին» և «տղամարդ» հասկացություններից զատ, գոյություն ունի երրորդ սեռ»,- ասում է փաստաբանը։

Ստամբուլյան կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանը, հակասում է բազմադարյան մշակույթ ունեցող մեր ժողովրդի կյանքին, պատմությանը, սովորույթներին, ավանդույթներին։

LIVEnews.am կայքի նկարահանման տաղավարում Ծովինար Կարապետյանի հետ զրույցը հիմնականում Ստամբուլյան կոնվենցիայի վերոնշյալ և այլ վտանգների, ինչպես նաև կոնվենցիայի վավերացման անթույլատրելիության մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ