03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վագրերը փիսիկ են, փիսկիները վագր են ներկայանում՝ մլավելով, տղամարդիկ կանայք են, կանայք՝ տղամարդիկ …

Այս վարչակազմի պաշտոնյաները հաճախ են օգտագործում Նոր Հայաստան արտահայտությունը: Քարտեզներում փնտրեցի Նոր Հայաստանը, սակայն չգտա… Չկար…
Կար Հայաստան՝ միակը, պատմականն ու անկրկնելին…Դարերով ստեղծվածն ու դժվարությամբ պահպանածը…

Բայց ըստ իշխանությունը զավթած ներկա վարչակազմի՝ Նոր Հայաստան կա, և այնտեղ, փաստորեն, ամեն ինչ փոխվել է… Եվ այնտեղ.

-արևը դուրս է գալիս Արևմուտքից ու մայր մտնում Արևելքում,
-կատուները հաչում են, շները՝ մլավում,
-վագրերը փիսիկ են, փիսկիները վագր են ներկայանում՝ մլավելով,
-տղամարդիկ կանայք են, կանայք՝ տղամարդիկ, կամ երկուսը մեկում,
-բանակում չծառայածները զինվորականներին սովորեցնում են՝ ինչպես կրակել և ինչպես ծառայել,
-տնային տնտեսուհիները սովորեցնում են վիրաբույժներին՝ ինչպես վիրահատել,
-կանայք լկտի հայհոյում են. տղամարդիկ ղզիկավարի բամբասում և անիծում,
-իրական սևերը սպիտակ են ներկայանում, իրական սպիտակներին սևացնում,
-նորաթուխ, անգիտակ պաշտոնյաները հներին քննադատելով՝ հնաոճ աշխատելն օրինաչափ են համարում,
-մի խոսքով, բոլոլա է այդ իրենց ասած Նոր Հայաստանը՝ Բ Ո Լ Ո Լ Ա…
-կամ Ջորջ Օրուելի անասնաֆերմա…

Գրում է Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ