06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«ԸնԳե՛ր ջան, քո ամենամեծ եւ միակ «ձեռքբերումը» ժողովրդավարությունը չէ` ամբոխավարությունն է»

Մարդ ի՜նչ երես պետք է ունենա, որ շանտաժի միջոցով գա իշխանության, վերջնագիր ներկայացնի Ազգային ժողովին, թե`«կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», ամիսներ անց վախենալու տեսք ընդունի եւ իրեն վարչապետ դարձրած քաղաքացիներին ահաբեկի, թե հանգիստ նստեք տեղներդ. «ոչ մեկը չի կարող շանտաժի լեզվով խոսել կառավարության հետ»։ Փողոցներ, ճանապարհներ փակելով՝ ելնի ժողովրդի շալակը, հետո առանց ամաչելու հոխորտա, թե`որեւէ մեկի մտքով չանցնի խոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժը։

Գլուխ գովի, թե`մեր ամենամեծ նվաճումը Հայաստանում հաստատված բռի «ժողովրդավարությունն» է, երդվի, որ չի միջամտում իրավապահների գործերին ու բոլորի աչքի առաջ կշտամբի փոխոստիկանապետին, թե` չհասկացա՛նք, Իջեւանի անկարգությունների «շուրջ 36 կազմակերպիչների» փոխարեն (ակտիվիստ ասելը «ճիշտ չի») ինչո՞ւ է ընդամենը 19-ը բերման ենթարկվել. բա մնացածնե՞րն ինչ եղան։

Մեկը չկա՞ էդ մարդուն ասի. ընԳե՛ր ջան, քո ամենամեծ եւ միակ «ձեռքբերումը» ժողովրդավարությունը չէ` ամբոխավարությունն է, որի դեմը հիմա փորձում ես առնել ոստիկանապետություններին բնորոշ ամենաբիրտ միջոցներով։

Հ.գ.- Տեսնես՝ վարչապետ Փաշինյանը ապրիլյան զորաշարժերի կազմակերպիչ Փաշինյանի նկատմամբ ի՞նչ սանկցիաներ կկիրառեր…

Լիլիթ Պողոսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ