21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԵԿ-ը դուրս եկավ “Սիվիլիթաս”-ից

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները ս.թ. հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով:

Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը վերահաստատեց իր այն համոզմունքը, որ ՊԵԿ ներկայացուցիչների ստուգումների ձգձգումը փաստում է, որ գործը հարուցվել է քաղաքական նպատակներով, և այլ պատճառ փնտրելն անիմաստ է:

Օգոստոսի 18-ին, ժամը 10:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դռնփակ նիստում կքննվի Սիվիլիթաս հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը:


Հուլիսի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, մերժել էր Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի նույնաբովանդակ բողոքը՝ առանց լուրջ հիմնավորումների:

  Henaran.am-ին տեղեկացնում են “Սիվիլիթաս” հիմնադրամից:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ