12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի. Նա ԲԴԽ անդամ է

Բարձրագույն դատական խորհրդը այսօր որոշեց մերժել ԲԴԽ երեք անդամի դիմումը, ինչը նշանակում է, որ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված Նախշուն Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել։

 

Նշենք, որ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով հարցի քննությունը մեկնարկել էր հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի երկու անդամներին, որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրելու հիմքով։

ԲԴԽ երեք անդամներ՝ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը պահանջում էին դադարեցնել Տավարացյանի լիազորությունները՝ համարելով, որ անօրինական է հրաժարականից ինն ամիս անց երդվել և ներգրավել ԲԴԽ կազմ։

Հիշեցնենք՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, չէր մասնակցել ԲԴԽ նիստերին, սակայն երդվել էր 2019 թվականի հուլիսի 15-ին։

Նրա լիազորությունները դադարեցնել պահանջող ԲԴԽ անդամները բացատրում էին, որ Տավարացյանը, նիստերից բացակայելու հարգելի պատճառներ չի ներկայացրել, բացի այդ, իր չմասնակցած նիստերի վերաբերյալ չի հայտնել իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ