Մաուրո Գևգևոզյանը միացավ Հայաստանի հավաքականին

Մայիսի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում՝ ”Դոմեն դե դիվոն” հյուրանոցից ոչ հեռու գտնվող մարզադաշտում:
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Արդեն Շվեյցարիայում թիմին միացան Արտակ Եդիգարյանը, Մաուրո Գեւգեոզյանը և Վահագն Միլիտոսյանը, ով հրավիրվել է հավաքական փորձարկման նպատակով:
Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կատարեցին մի շարք վարժություններ գնդակով և առանց գնդակի, որից հետո անցկացրեցին երկկողմանի խաղ:
Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ մարզում կանցկացնի այսօր ժամը 19:30-ին: Մայիսի 27-ին՝ ժամը 21:00-ին Ժնևի ”Ֆոնտենետ” մարզադաշտում տեղի կունենա ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը: