22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

”Ռեալը” 10-րդ անգամ հռչակվեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր/վիդեո/

Չեմպիոնների լիգայի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին իսպանական երկու ակումբներ` ”Ռեալը” և ”Ատլետիկոն”:

Խաղում առաջին գոլը գրանցվեց 36-րդ րոպեին. աչքի ընկավ ”Ատլետիկոյի” ֆուտբոլիստ Դիեգո Գոդինը: Հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց ”Ռեալի” պաշտպան Սերխիո Ռամոսը: Իսկ լրացուցիչ ժամանակի 110-րդ, 118-րդ և 120-րդ րոպեներին համապատասխանաբար Գարեթ Բեյլի, Մարսելոյի և Ռոնալդուի (11մ.) գոլերը հաղթանակ բերեցին ”Ռեալին” 4-1 հաշվով:

Այսպիսով, ”Ռեալն” իր պատմության մեջ 10-րդ անգամ հռչակվեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ