Նիկոլը, ով ամիսներ առաջ ժողովրդին կոչ էր անում «դուխով» ճամփեքին պառկել, այժմ սպառնում է խստորեն պատժել այդ նույն ժողովրդին. Գեղամ Պետրոսյան
ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կան հարցեր, որտեղ անկախ իրողության եւ կարգավիճակի փոփոխությունից, քաղաքական գործչի կարծիքն ու համոզմունքը պետք է հստակ եւ անփոփոխ լինի:
Թե՚ 2008թ. մարտին, թե՚ 2016թ. հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, թե՚ 2018թ. ապրիլին եւ թե՚ երեկ, սկզբունքը մեկը պիտի լինի, երբ ոստիկանին փորձում են անարգել, հայհոյում են, խփում, «ֆուրաժկի» մեջ են թքում, այդ պահից սկսած թքում ու հայհոյում են պետության վրա:
Այսօր ժամանակին ոստիկաններին «ղզիկ» անվանարկողը, ոստիկաններին ծաղրողն ու բարիկադներ կառուցողը, պետական պահպանության օբյեկտների դռները քացով ջարդողը, պետական համալսարանում դեբոշների սցենարիստ-բեմադրողը օրինականության եւ իրավունքի մասին ճառ է ասում:
Նիկոլը, ով ամիսներ առաջ ո՚չ ավել, ո՚չ պակաս ժողովրդին կոչ էր անում «դուխով» ճամփեքին պառկել, դատարանները շրջափակել, այժմ սպառնում է խստորեն պատժել այդ նույն ժողովրդին:
Էս մարդու մոտ նորից իրողություն է փոխվել: Խեղճ ժողովուրդ, մոլորվել են մարդիկ:
Մարդկանց գիշերով ձերբակալել են նրա համար, որ հետեւում են իրենց «սրտի վարչապետի» օրինակին ու «դուխին»: Ուղղակի միամիտ մարդիկ գլխի չեն ընկել, որ իրավիճակ է փոխվել, այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին:
Ժամանակին, երբ թքում էին հասարակական կարգը պաշտպանող, այժմ Փաշինյանի ձեռամբ գեներալ-ոստիկանապետ դարձած Օսիպյանի գլխարկի մեջ, ընդդիմադիր Փաշինյանը լռում էր: Դե այն ժամանակ ձեռք էր տալիս. Նիկոլը ընդդիմություն էր: Իսկ հիմա, այո՚, Ջինը շշից դուրս է եկել:
Հ.Գ. Սիրելի մտահոգներ, եկեք հասկանանք, որ ոստիկանը երկրի, պետության խորհրդանիշներից մեկն է: Իր երկրի պատիվը պաշտպանող, հայրենիքին ծառայող սպան, զինվորը, գյուղացին ու ոստիկանը պետք է լինեն մեր զավակների օրինակը, այլ ոչ թե «հերոս» խաղացող մարդասպանները, հայրենիքի պաշտպանին ու զինվորականին ատողներն ու նվաստացնողները կամ որ ամենավատն է՝ »անհասականալի արտաքինով, անհայտ սեռի ու ծագման հողաթափիկ-ինֆուզորիաները:
Խաղաղություն եւ խորագիտություն բոլորիս: