04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ո՞րն է Փաշինյանի համար ամենամեծ ձեռքբերումը

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը «Ազատության» եթերում պատասխանելով հարցին, թե որն է պաշտոնավարման 14 ամիսների ընթացքում իր համար ամենանշանակալի ձեռքբերումը, պատասխանեց․

 

« Կարծում եմ՝ իմ քաղաքական կենսագրությունը կանխորոշում է իմ պատասխանը, իմ ամենամեծ քաղաքական ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը․այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր։

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները առաջին անգամ ոչ դե յուրե, ոչ հանրայնորեն չվիճարկվեցին, սա բացառիկ իրադարձություն է ՀՀ 3-րդ հանրապետության պատմություն մեջ։ Ես նաև ներկայացրի 100 փաստեր, որտեղ կան տնտեսական բնույթի, հակակոռուպցիոն հարթության պնդումներ, այդ ամենը կրկնելու պատեհություն չկա, ամենակարևորը ես համարում եմ ժողովրդավարությունը՝ այստեղից բխող ճյուղերով։ Շատ կարևոր եմ համարում, որ ՏԻՄ և համապետական ընտրություններում հաղթանակներ արձանագրել է ոչ միայն հեղափոխական թիմը, այլև ընդդիմությունը, մենք շնորհավորել ենք՝ անկախ նրանից ընդունում ենք այդ արդյունքները, թե ոչ»

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ