23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե հարցեր լինեն, մենք կդիմենք պարոն Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն էլ պատասխանի դրանց. Քննիչ հանձնաժողովի նախագահ

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ավարտում է նախապատրաստական փուլը և շուտով կմեկնարկի քննության փուլը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Քննելու փուլը լիարժեք կիրացվի, երբ հանձնաժողովի բոլոր անդամները մշտապես կլինեն խորհրդարանում, գիտեք, որ հիմա արձակուրդային վիճակ է։ Բայց երբ մենք մարդ կանչելու լինենք, կասկած չունենաք, հանձնաժողովականները որտեղ էլ լինեն, կգան կմասնակցեն նիստերի», – ասաց Քոչարյանը՝ նշելով, որ նիստեր կարող են լինել մինչև սեպտեմբեր։

Հարցին՝ ի՞նչ է լինելու, եթե որևէ նախկին կամ գործող պաշտոնյա հրաժարվի ներկայանալ հանձնաժողով, Քոչարյանը պատասխանեց.

«Ես չեմ պատկերացնում հրաժարվելու դրդապատճառները, որովհետև այստեղ բարոյականության հետ խնդիր կա։ Հրաժարվել այս պահին նշանակում է թաքցնել և չեմ կարծում, որ որևէ մեկը կընտրի այդ ճանապարհը»։

Մյուս հարցին, թե արդեն ուսումնասիրված փաստաթղթերում եղե՞լ են նորություններ, Քոչարյանը դրական պատասխան տվեց ու ավելացրեց.

«Ինձ համար ոչ այնքան, բայց հանձնաժողովի մի մասի համար, գուցե, այո՛, նորություն էին»։

Ինչ վերաբերում է 2016թ.-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հանձնաժողով հրավիրելուն, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս ամիս նրան հրավիրելու անհրաժեշտություն չի լինի, բայց ընդհանրապես, նախկին նախարարին հանձնաժողովի անդամներն ունեն հարցեր։

«Մենք ունենք հարցեր, որոնք պետք է տանք Սեյրան Օհանյանին… և բոլոր այն պատասխանատուները, որոնք իր կառավարման տակ կայացրել են որոշումներ, այսինքն՝ միայն Սեյրան Օհանյանի խնդիրը չէ», – ասաց քննիչ հանձնաժողովի նախագահը։

Լրագրողը հետաքրքրվեց՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցեր կա՞ն, ինչին «Իմ քայլ»-ի պատգամավորը պատասխանեց.
«Աշխատանքը ցույց կտա՝ մինչև ուր կգնան հարցերը։ Բնականաբար, եթե հարցեր լինեն, մենք կդիմենք պարոն Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն էլ պատասխանի դրանց։ Բայց դա ո՞ր պահին կլինի, կլինի՞, թե՞ չի լինի, դա կորոշի հանձնաժողովը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ