25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ փոխնախագահը Աստծուց է վախենում. Ժողովուրդ

 “Ժողովուրդ” թերթի թղթակիցը փորձել է  ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից պարզել, թե ինչպես է վերաբերում ԱԺ-ի էթիկայի հանձնաժողով իր դեմ ներկայացված դիմում-բողոքին:

Կանխատեսո՞ւմ եք` մոտավորապես ինչ “պատիժ” է սպասվում Ձեզ եւ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին: Չե՞ք վախենում այդ պատժից՝ հարցին Շարմազանովն ասել է. “Ես վախենում եմ միայն Աստծուց: Ուրեմն որեւէ մեկը չի կարող ինձ համար պատիժ սահմանել, առավել եւս` մի պատգամավոր: Կա օրենսգիրք եւ դատարաններ, որոնք էլ կորոշեն պատժի մասին: Ես կարծում եմ, որ այս ամենից ավելի շատ շոուների հոտ է գալիս, մարդիկ ուզում եե հայտնի դառնալ եւ շոու ստեղծել:

Ամեն դեպքում, տհաճ է, որ նման ոչ բարոյական եւ ոչ քրիստոնեական կարծիքները սկսել են շահարկման առարկա դառնալ: Ես Ձեզ մեկ անգամ եւս ասում եմ, որ ես բաց նամակով հանդես եմ եկել ու ավելացնելու ոչ մի բան չունեմ: Ուղղակի կասեմ, որ այո´, ես՝ որպես քրիստոնյա մարդ, դեմ եմ նման դրսեւորումներին եւ ավելի շատ դեմ եմ նման դրսեւորումների պրոպագանդմանը: Ես դա ասում եմ ամենայն անկեղծությամբ ու կարծում եմ հասարակության մեծամասնությունն էլ դեմ է անբարոյական, հակաքրիստոնեական արժեքների պրոպագանդմանը: Այդտեղ ինչ-որ բռնություն, ինչ-որ բան… դա էլ իրենց հորինած խնդիրներն են:

Նույնը կասեմ նաեւ Արծվիկ Մինասյանի հետ կապված, նրան շատ լավ ճանաչելով՝ կասեմ, որ այդտեղ ոչ մի բռնության մասին խոսք լինել չի կարող: Չնայած դա էթիկայի հանձնաժողովի խնդիրն է, մենք բարձր ենք, որեւէ խնդիր չեմ տեսնում: Կրկնում եմ. ես ոչ մեկին բռնության կոչ չեմ արել ու չեմ անի, բայց միեւնույն ժամանակ, որպես քրիստոնեական արժեքներ կրող մարդ, դեմ եմ հակաքրիստոնեական անբարոյական քայլերին”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ