25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կադրային փոփոխություններ. ՕԵԿ-ականները չկան. Հրապարակ

“Հրապարակ” օրաթերթն անդրադառնում է  կադրային փոփոխություններին: Թերթը եզրակացնում է, որ սա միակ գործընթացն է, որ մեր երկրում անխափան գործում է: Պարբերաբար այս կամ այն ոլորտում որակ փոխելուն միտված ջանքերը վերածվում են ընդամենը կադրային տեղափոխությունների:

Ըստ թերթի, Տիգրան Սարգսյանը երեկ մի շարք փոփոխություններ է արել իր ենթակա գերատեսչություններում: Գագիկ Բեգլարյանի` կապի եւ տրանսպորտի նախարար նշանակվելուց հետո այս նախարարությունում մի քանի կադրային փոփոխություններ են եղել:

“Հրապարակի” տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատվել է նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանը: Նրա փոխարեն դեռ նշանակում չկա: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Բեգլարյանը փորձել է իր կադրին նշանակել, սակայն, քանի որ նախարարի թեկնածուն թոշակային տարիքին մոտ է եղել, նրա ցանկությունը ձախողվել է: Հնարավոր է, որ Վահե Ջիլավյանին նշանակեն սփյուռքի փոխնախարար: Երեկ այստեղ փոխնախարարի տեղ է ազատվել` Արմեն Հայրապետյանին են հեռացրել: Որոշ տեղեկությունների համաձայն` նրա թափուր տեղն էլ կլրացնի Ջիլավյանը:

Բնապահպանության նախարարությունում եւս նորանշանակ կա: Այստեղ էլ փոխնախարար է նշանակվել “Անանիա Շիրակացի” ճեմարանի փոխտնօրեն Խաչիկ Հակոբյանը: Վերջինս նաեւ բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար է: Ուշագրավն այն է, որ այս կադրային փոփոխությունները ոչ մի ձեւով չեն տարածվում ՕԵԿ-ականների վրա: Անընդհատ խոստումներ են հնչում, թե հեսա-հեսա նրանց էլ կընդգրկեն, բայց ակնհայտ է, որ ձգձգում են:

Չնայած ՕԵԿ-ը լուծարվել է ու վերակազմավորման փուլում է, բայց իշխանությունը կարող էր նրան եւս տեղեր առաջարկել եւ համապատասխան նշանակումներ անել, քանի որ այս կուսակցությունը հավատարմորեն կատարել է իր պարտավորությունները: Ամեն դեպքում, կադրային կարուսելը գործադիրում մեկնարկել է եւ դեռ էլի կշարունակվի` աշնանը նոր թափ առնելով եւ նորանոր համալրումներով: Չի բացառվում, որ նաեւ նոր պաշտոններ հորինվեն, որպեսզի բոլոր հավակնորդներին կարողանան բավարարել

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ