13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Շատ հնարավոր է եկեղեցում տղամարդու ` տեր, իսկ կնոջ հնազանդ հռչակելը սրանք որակեն որպես կնոջ իրավունքների ոտնահարում ու սոցիալական անլիարժեքություն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եկեղեցում տղամարդու տեր և կնոջ հնազանդ հռչակելը սրանք կարող են որակել կնոջ իրավունքների ոտնահարում

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման կողմնակիցները սկսել են իրար հերթ չտալով, միգուցե նոր դրամաշնորհներ ստանալու նպատակով, խոսել դրա վավերացման անհրաժեշտության մասին: 

Ասել ու ասում եմ այդ խայտառակ կոնվենցիայի վավերացումը ուղիղ հարված է մեր ազգային ու հոգևոր արժեքներին: Նույնիսկ Մեծ Բրիտանիայի ու Չեխիայի նման երկրները դա չեն վավերացրել:

Հատկանշական է, որ Բոլթոնը Փաշինայի լռության պայմաններում առաջարկում էր մեզ հրաժարվել պատմական կաղապարներից ,ապա այս կոնվենցիայում խոսվում է կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային կանոնների փոփոխման անհրաժեշտության մասին ,որոնք հիմնված են ազգային ավանդույթների և սովորույթների վրա: Այսինքն շատ հնարավոր է եկեղեցում տղամարդու ` տեր, իսկ կնոջ հնազանդ հռչակելը սրանք որակեն որպես կնոջ իրավունքների ոտնահարում ու սոցիալական անլիարժեքություն:

Թան էլ չէ , փրթած մածուն…»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ