27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քավորը, սանիկը և ընկերը. ԵՊՀ-ն «գրավում են սվոյներով». Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պաշտոնն ստանձնելուն պես ձեռնամուխ է եղել ԵՊՀ կառուցվածքային փոփոխությունների, առաջին հերթին ուսանողների հետ տարվող աշխատանքի կենտրոնը լուծարելու` կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանից ազատվելու, «Ռեստարտ» նախաձեռնության Դավիթ Պետրոսյանին միավորված կենտրոնի ղեկավար նշանակելու, ինչպես նաև անցանկալի պրոռեկտորներից ազատվելու համար: ԵՊՀ 3 պրոռեկտորներն արդեն ազատվել են աշխատանքից։

2 օր առաջ առաջին պրոռեկտորը նշանակվեց` ԵՊՀ դասախոս Էլինա Ասրիյանը, որն իր սանիկն է: Ասրիյանը մեզ հետ զրույցում չհերքեց այդ փաստը: Դա ԽԾԲ չէ՞։ «Կարծում եմ` ոչ, եթե Դուք վերադառնաք և տեսնեք` որ թվերից եմ ես համալսարանում, կհասկանաք, որ նման ազդեցություն չի եղել»:

Ինչ վերաբերում է մյուս երկու պրոռեկտորներին, ապա Գևորգյանը հայտարարել է, որ օգոստոսի սկզբին պրոռեկտոր կդառնա ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Բարխուդարյանը, որն իր ասպիրանտն է, իսկ երրորդ պրոռեկտոր էլ, ըստ ամենայնի, կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է, նրա աչքն ու ականջը ռեկտորատում:

Փաստորեն, պրոռեկտոր են դառնում միայն ցանկալի՞ մարդիկ։ «Ոչ, նախկին պրոռեկտորներ կան, որ դեռ պաշտոնավարում են»: Իսկ ի՞նչ եք կարծում` ո՞վ կդառնա ԵՊՀ ռեկտոր՝ հարցրինք Ասրիյանին, թերևս կցանկանայիք` Ձեր քավորը։ «Ես ցանկանում եմ ռեկտոր դառնա համալսարանին նվիրված, համալսարանը հասկացող-զգացող մարդ»: Իսկ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը ռեկտորի հավանական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ։ «Անձամբ չեմ ճանաչում»»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ