23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետի ասածը տեղը չեն բերել: Եղեւնիների սպանդ Գեղարքունիքում՝ քոքից կտրել են 40 տարվա եղևնիներ. Shamshyan.com

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ժամանակ հաճախակի բարձրաձայնում է, որ պետք է խստագույնս դատապարտվի այն անձը կամ անձինք, ովքեր ոտնձգություն կկատարեն բնության նկատմամբ, Գեղարքունիքի մարզում կարծես տեղը չեն բերում վարչապետի հանձնարարությունների կատարումը:

Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Զոլաքար գյուղի վարչական տարածքում գտնվող Վարդենիկ տեղամասում անհայտ անձը կամ անձինք մի իսկական վանդալիզմ են իրականացրել բնության նկատմամբ:

Բնության «վամպիրները» քոքից կտրել են մոտ 40 տարվա 15-17 մետր բարձրությամբ 7-ից ավելի հսկայական առողջ եղևնիներ ու հիմա նշված վայրում թափված են եղևնիներից մնացած ճյուղերը, իսկ առողջ բները ճիվաղը կամ ճիվաղները իրենց հետ տարել են:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հատվածը պատկանում է Սևան ազգային պարկին ու հետևաբար, այս հատվածը պետք է ունենա նաև հսկող տեսուչներ:

Մնում է՝ իրավապահները պարզեն, ով կամ ովքեր են բնության նկատմամբ վանդալիզմի հեղինակները և արդյոք առանց պատասխանատուների իրենց սև գործը չէին անի:

Մանրամասները՝ Shamshyan.com

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ