02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փաշինյանը եկել է իշխանության աշխարհաքաղաքական հանձնարարականները կատարելու». Մարգարիտ Եսայան

Ի սկզբանե ներքաղաքական կյանքը Հայաստանում աղավաղվեց, դուրս եկավ քաղաքական գործընթացների տրամաբանությունից, անունը դրեցին ժողովրդի իշխանություն, իրականում իրականություն դարձավ լրիվ այլ աշխարհաքաղաքական հանձնարարական։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

«Այսօրվա ներքաղաքական կյանքը հենց այդ աշխարհաքաղաքական հանձնարարականի տրամաբանությամբ է ընթանում։ Մենք տեսնում ենք ինչպես է ԱԺ–ն աշխատում, ինչ անլուրջ վերաբերմունք ունի իր իսկ առաջադրած թեկնածուների նկատմամբ, այս ամենը տանում է ներքաղաքական կյանքի անլրջացմանը, երկրում դրությունն ապաքաղաքականացնի, որ իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանը կարողանա իրականացնել այն հանձնարարականները, որի համար եկել է իշխանության»,–նշեց նա։ 

Մարգարիտ Եսայանի խոսքով՝ այսօր ՀՀ ներքաղաքական կյանքում ընթացող գործընթացները լուրջ աշխարհաքաղաքական կոնտրոններում են ծրագրվում. «Որոշակի օրենսդրական նախաձեռնություններ, կոնվենցիաների վավերացումներ, հարձակումներ ՍԴ–ի վրա, սրանք տեղային նշանակության գործխողություններ են, սակայն սրանք լուրջ կենտրոններում ծրագրված գործողություններ են»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ