18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բռնակոթում վերջին զանգ չի հնչի.վերջին պահին էլ քֆրտեց թուրքին

Սյունիքի մարզի Բռնակոթի մանկապարտեզում երեկ հրաժեշտի հանդես չարեցին: Այսօր էլ դպրոցում վերջին զանգի արարողությունը չեն անի:  Հայրենիքի նահատակ զինվոր Արթուրին  պիտի հրաժեշտ տան, վերջին հրաժեշտը:

Զինվոր, որ միայն 19 գարուն էր ապրել, ու գարնանն էլ ավարտեց իր երկրային կյանքը /Մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը-ԽՄԲ./:

Մայիսի 20-ին, հերթափոխի ժամանակ, Արթուր Սեյրանի Օհանջանյանի՝ Հադրութի ինքնապաշտպանական դիրքերում խոշոր տրամաչափի հրազենից զոհվելու բոթը ջուր մաղեց գյուղի գլխին:

Իսկ զորացրվելուն մնացել էր ընդամենը յոթ ամիս:

Ինչպես տեղեկացնում է vorotan.am-ը, Օհանջանյանների ընտանիքը հինգ զինվոր է ճանապարհել բանակ, հինգն էլ՝ Արցախ, հինգն էլ՝ ինքնապաշտպանական դիրքեր:

Ցավոք, Արթուրը… չեկավ, բերեցին…

Հերթափոխն ավարտելուց հետո արձակուրդ պիտի գար…

Ավագ եղբայրը՝ Սեւակը պատմեց, որ երբ վիրավոր Արթուրին զորամասի հրամանատարը հարցրել է՝ ոնց ես, Արթուրն ասել է՝ լավ եմ:

Հիվանդանոց տեղափոխվելուց հետո 25 րոպե նույնիսկ գիտակցությունն է տեղը եղել, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել: Այն հարցին, թե որեւէ բան խոսե՞լ է, Սեւակն ասաց, որ այդ ընթացքում միայն “քֆրտել է թուրքի…”:

Արթուրը տան փոքրն էր՝ բոլոր փոքրերին վերապահված սիրո մեծ չափաբաժնով, դրա համար էր սգացող մայրը զինվոր որդուն Արթուրիկ դիմում:

Թեեւ դժվար է հաշտվել կորստի հետ, թեեւ դժվար է զավակ թաղելը, բայց իր վիշտը եւ կսկիծը իր ներսում ամփոփած զիվորի հայրը՝ Սեյրան Օհանջանյանը թեւաթափ՝ միայն մեկ բառ ասաց՝ “Ի՞նչ ասեմ… Ճակատագիր է…”:

Հարազատները տեղյակ չէին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի  N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգեւատրվել էր “Մարտական ծառայություն” մեդալով։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ