06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր ոլորտներում արձանագրում է խայտառակ ցուցանիշներ, և ունենում է վարկանիշի սրընթաց անկում

Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը մի շարք ուժային կառույցների ղեկավարների կոչումներ է շնորհել: Մասնավորապես` հանրության լայն շրջանակների կողմից առավել ուշադրության են արժանացել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, որին շնորհվել է գեներալ-մայորի կոչում, և Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` գեներալ-մայորի կոչում:

Իրականում ուժային կառույցների ղեկավարներին կոչումներ շնորհելը բնականոն գործընթաց է, նամանավանդ, որ գրեթե մեկ տարի է, Վանեցյանն ու Օսիպյանը ղեկավարում են գեներալական կոչումով պաշտոններ: Բայց ներհայաստանյան իրականության մեջ պատկերը այլ է, գաղտնիք չէ, որ, ուժայինի ղեկավարներին կոչումներ շնորհելով, Նիկոլ Փաշինյանը ոչ թէ շնորհակալություն է հայտնում Օսիպյանին ու Վանեցյանին երկրում համակարգային կոռուպցիայի վերացման, կամ, ասենք, օրինականության հաստատման կոնտեքստում, այլ ավելի շատ միտում ուներ իր համար քաղաքական հենարան ապահովել:

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր ոլորտներում արձանագրում է խայտառակ ցուցանիշներ, և ունենում է վարկանիշի սրընթաց անկում, չկան քաղաքական, տնտեսական, սոցիալական ու արտաքին քաղաքական հենարաններ, և այս դեպքում Նիկոլ Փաշինյանի վերջին հույսը մնացել են ուժային կառույցները:

Հարցերը ու հետևությունները շատ են, արդյո՞ք այս նշանակումներով Նիկոլ Փաշինյանը ազդակ էր ուղարկում իր քաղաքական հակառակորդներին, որ այլևս Հայաստանում դոմինանտ են ուժային կառույցները, արդյո՞ք կոչումներ շնորհելը ազդակ էր հանրությանը, որ չկա ու չի լինելու ոչ մի ժողովրդավարություն:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ժամանակի հարց են, բայց ակներև է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է երկրում դիկտատորական կարգեր հաստատելու ուղղությամբ: Կստացվի, թե ո՛չ, էլի ժամանակի հարց է, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր չհաշվարկված քայլից առաջ միշտ Կերենսկու օրինակը պետք է հիշի: «Քաղաքացիական հարթակ» ՀԿ նախագահ Աղվան Պողոսյան

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ