08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Փակ է Հայաստան-Ռուսաստան ցամաքային միակ ճանապարհը. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող Ռազմա-վրացական ճանապարհը առաջիկա ամիսներին փակ կլինի։ Պատճառը մայիսի 17-ին Վրաստանի Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհին՝ Թերեք գետի ափին, տեղի ունեցած փլվածքն է։

Դրա հետեւանքով փակ է նաեւ ռուս-վրացական Վերին Լարսի անցակետը։ Այս մասին երեկ հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Սա Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային գործող ճանապարհն է եւ խիստ կարեւոր նշանակություն ունի մեր երկրի համար։

Հենց այս ճանապարհն է ապահովում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության հիմնական մասը, իսկ վերջին տարիներին այս ճանապարհով ինտենսիվ ուղեւորափոխադրումներ էին կատարվում երկու երկրների միջեւ։

 Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ