Քվեարկել են՝ չկարդալով. Առավոտ
“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.
“Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվել էր վարչապետ, ընդդիմադիրներն ասում էին՝ դեռ շուտ է որեւէ բան ասելը՝ թող կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը: Երբ կառավարությունը ներկայացրել էր իր ծրագիրը, ընդդիմադիրներից ոմանք ասում են՝ տեսնենք, թե այդ ծրագիրը ինչպես է իրականացվելու: Այդ դիվանագիտական ձեւակերպումները թույլ են տալիս պարզապես չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը՝ այդպիսով ոչ մի վերաբերմունք չցուցաբերելով դրա բովանդակության նկատմամբ:
Հասկանում եմ, որ դրա համար պետք է նվազագույնը՝ ծրագիրը կարդալ, ինչը, վստահ եմ, պատգամավորների ճնշող մեծամասնությունը չի արել: Կառավարության ծրագրի մասին բովանդակային քննարկմանը մասնակցելու համար ցանկալի է ունենալ տնտեսագիտական որոշակի գիտելիքներ՝ կանխատեսելու համար, թե գործնականում ինչ հետեւանքների է բերելու այս կամ այն քայլը:
Չկարդալով փնովելը նույնքան վատ է, որքանով չկարդալով՝ կողմ քվեարկելը”
Մանրամասները թերթի այսօրվա համարում: