13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

17-ամյա քաղաքացին Նորաշենում ծեծել է դատախազության աշխատակցին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ` հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ իր տան վրա հարձակում է եղել։

Վիճաբանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացվել նույն թաղամասի բնակիչ 17-ամյա Է․Հ-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանություն է տեղի ունեցել ահազանգող քաղաքացուհի Վ․Ծ-ի ամուսնու՝ նույն հասցեի բնակիչ 47-ամյա Արման Հակոբյանի միջև, որի ժամանակ Է․Հ-ն հարվածել է Վ․Ծ-ին և Ա․ Հակոբյանին, պատճառելով վնասվածքներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Հակոբյանը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում, մինչդատական քրեական վարույթի օրինականության վերահսկողության բաժնի պետի տեղակալ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ