15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՀՀԿ համագումարը հաշվետու համագումար է լինելու /վիդեո/

Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական 15-րդ համագումարը նախընտրական չէ, հաշվետու համագումար է, այդ իսկ պատճառով քաղաքական այլ ուժեր չեն հրավիրվել:

Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նիստում էլ են քննարկվել համագումարի հետ կապված կազմակերպչական հարցեր:

Համագումարի պատվիրակները լսելու են ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ելույթը, որից հետո հանձնաժողովների ղեկավարները, տարածքային կառույցների ղեկավարները իրենց տեսակետը կարտահայտեն: Լինելու է նաեւ ղեկավար մարմնի ընտրություններ:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ համագումարը բաց է լինելու, մոտ 100 լրագրող լուսաբանելու է: 

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ