24 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նատաշան ուղղաթիռը չտարավ Ադրբեջան, այլ բերեց Հայաստան … ու հայտարարվեց մահացած

Այդ կնոջը հանդիպեցի պատահաբար: Սովորական ռուս կին էր: Ազատամարտիկների հետ խաղաքարտերով ”բլոտ” էր խաղում: Բացականչությունները կիսահայերեն ու ռուսերեն մի տեսակ անկեղծ, բայց նաև պատերազմ ունեցած մարդուն հատուկ:

Նատաշա, այդպես անվանեմ նրան ուղղակի, որովհետև դեռևս վախ ու սարսափ ունի իր մեջ այս կինը: Նա Արցախյան պատերազմի մասնակից է դարձել մարդկային մղումներից ելնելով: Հեռավոր 90-ին իրեն վստահված ուղղաթիռը չտարավ Ադրբեջան, այլ բերեց Հայաստան … ու հայտարարվեց մահացած: Հայաստանյան կողմը ներկայացրել է, որ ուղղաթիռը խփվել է սխալմամբ, մեր թշնամիների կողմից:

Նատաշան Հայաստանում ծանոթացավ ազատամարտիկի հետ ու ամուսնացան: Նա փոխեց իր բոլոր անձնական տվյալները եւ ամուսնացավ հայի հետ: Երկու դուստր ունեցան, ամուսինը զոհվեց…. Նատաշայի համար կյանքից ավելի սիրելի դարձան հայերը, ախր իր դուստրերն էլ հայ են…

Տարին գոնե մեկ անգամ նա Արցախ է գալիս: Ժամերով նստում է Շուշիի բերդապարսպի տակ ու հիշում ամուսնուն:

Այս անգամ էլ… մայիսի 9-ին նա Շուշիում էր՝ հպարտ ու հաղթանակած, բայց նաև չէր ուզում , որ իր մասին խոսվի, վախենում է դուստրերը կանգնեն վտանգի առաջ: Բայց ես չկարողացա, թեկուզ մի փոքր հեռացած փաստերից գրեցի նրա մասին:

Այս կնոջ ձեռքը ազատամարտիկները համբուրեցին՝ մեծագույն ակնածանքով, խոնարհումով ազգությամբ ռուս, բայց սրտով հայ մոր առջեւ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ