19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Ինչ լոլիկ ենք ուտում.ահազանգ

Այսօր Henaran.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացուն մի հարց էր անհանգստացնում: Վերջինիս պատմել էին, որ Արմավիրի մարզի գյուղացիները գույն են ներարկում լոլիկի մեջ եւ այն հանում են վաճառքի: “Կա՞ հսկող-վերստուգող-բժիշկ, չգիտեմ ինչ մասնագետ, որ խանութներում ստուգեն, թե՞ պիտի թունավորվենք”,-բորբոքված ասաց նա:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ պտուղը չեն ներկրում: “Ջերմոցներում աճեցրած պոմիդորի տնկիներին են սնուցում տալիս, այսինքն` սրսկում են, որպեսզի վեգետացիոն շրջանը շուտ սկսի”,-ասաց նա՝ ավելացնելով, որ այդ դեպքում պտուղը կորցնում է համային եւ այլ սննդարար որակները:

“Կամ սուպերմարկետները երբ ձեռք են բերում  պոմիդոր, ստուգվա՞ ծ է, ունե՞ ն համապատասխան փաստաթղթեր, ում դիմեմ, մեղք ենք չէ՞ “,-ասաց խմբագրություն ահազանգած քաղաքացին:

Նշենք, որ Henaran.am-ը առաջիկայում կփորձի պարզել, թե ինչ է կատարվում բանջարեղենի արտադրանքի եւ վաճառքի ոլորտում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ