09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Վարչապետի կողքը, հուսամ, դեռևս պահպանված պետության մասին մտածող մարդկանց խնդրում եմ իր ձեռքից գլոբուսը վերցրեք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ըստ պաշտոնական լրահոսի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական կարեւորագույն տոներից մեկին՝ Սահմանադրության օրը, մեկնում է Վիետնամ, իսկ հետո՝ Սինգապուր։

Վստահ եմ, որ որեւէ լուրջ օրակարգ չկա, եւ այս այցերը վերածվելու են հեթական տուրիզմի։ Քաղաքական տուրիզմն այս իշխանությունների սիրված զբաղմունքներից մեկն է բոլոր մակարդակներում՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ։

Հետաքրքիր է նաեւ մեկ այլ հանգամանք։ Ստացվում է, որ իր հորինված Քաղաքացու օրվա առիթով Փաշինյանը մնում է Հայաստանում, BBQ-party կազմակերպում և չի մասնակցում Մետաքսի ճանապարհի կարեւորագույն համաժողովին, բայց սահմանադրության օրը երկրից բացակայելու է՝ անհայտ նպատակներով այցելելով Վիետնամ ու Սինգապուր։

Վարչապետի կողքը, հուսամ, դեռեւս պահպանված պետության մասին մտածող մարդկանց խնդրում եմ իր ձեռքից գլոբուսը վերցրեք, կամ էլ հայտնի անեկդոտի նման՝ Հայաստանի գլոբուս պատվիրեք, որ ինքն ու իր թիմը մեր բոլորի հաշվին անիմաստ վոյաժները թարգեն»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ