23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ պառլամենտականները բացակայում էին. Ադրբեջանցիներին պատասխանեց Աշոտյանը

Մոսկվայում արդեն երկրորդ օրն է, տեղի է ունենում միջազգային համաժողով, որը կրում է «Պառլամենտարիզմի զարգացում» անվնումը: Համաժողովին մասնակցում են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, ներկա են նաև մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, ընդհանուր թվով՝ մոտ 600 մասնակից:

Նշենք, որ Հայաստանը համաժողովին նույնպես ներկայացված է բավականին մեծ թվով պատվիրակությամբ. այս համաժողովին, բացի պառլամենտական պատվիրակությունից, որպես առանձին քաղաքական ուժի ներկայացուցիչ, մասնակցում է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հուլիսի 1-ին տեղի ունեցած ամենակարևոր սեկցիայում, որը կոչվում էր «Միջազգային անվտանգություն», քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահներից մեկը, Թուրքիայի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և Սևծովյան համագործակցության կազմակերպության՝ ծագումով ադրբեջանցի գլխավոր քարտուղարը ՀՀ-ին և Արցախը թիրախավորած խիստ ելույթներ են ունեցել՝ տարածելով ադրբեջանական պրոպագանդայի ընդհանուր մեսիջները:

Հավելենք, որ ֆորումի շրջանակներում տվյալ քննարկումը եղել է ամենաառանցքայինն ու կարևորը:

Ցավոք, հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունից ոչ ոք ներկա չի եղել այդ նիստին և նախապես չի գրանցվել ելույթի համար: Միայն հուլիսի 2-ին ՀՀ կողմից եղել է հակադարձում. իրավիճակը փրկել է Աշոտյանը, ով տվեց ադրբեջանական գործիչների ապակառուցողական ելույթների պատասխանները:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ