23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինքնաոչնչացում. Հրապարակ

Երեկ, դատախազության տոնի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևոր պնդումներ է արել՝ խոսելով արդարության և արդարադատության մասին։ Նա ասել է, որ մեր իրականության մեջ ամենատարածված ասույթներից մեկը «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունն է, որը նաև դատախազության ու իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է արմատավորվել, մինչդեռ այդ արտահայտությունը «պետք է դառնա որպես թանգարանային բանահյուսական պատմություն և որևէ աղերս չպետք է ունենա մեր այսօրվա իրականության հետ, որովհետև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին»:

Իմաստը, եթե ավելի կարճ ներկայացնենք՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, և որևէ մեկը չպետք է անպատիժ մնալու արտոնություն ունենա մեզանում։ Իմաստուն խոսքեր, որոնց առարկելն անհնարին է։ Սակայն, ցավոք, այս խոսքերն ու իրականությունը շատ տարբեր են, և գործնականում այդ սուրբ սկզբունքները խախտվում են համատարած և, որքան էլ զարմանալի է, հենց իր՝ վարչապետի կողմից։ Ինչ արդարության, անկախ դատական ու դատախազական համակարգի մասին կարող է խոսք լինել, երբ էմոցիոնալ պոռթկումի պահին նույն Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է․ «Էսօր Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը կարող ա չանի»։ Այս մի հատիկ նախադասությունը ջուրն է գցում օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության, անգամ իր իսկ հայտարարությամբ՝ «մարիոնետային դատարան» չունենալու մասին հավաստիացումները։

Նույնիսկ ենթագիտակցական մակարդակով, անգամ որպես վրիպում, խոսքի սայթաքում՝ նման նախադասություն չպետք է հնչեր։ Այն մատնում է հեղինակի մտածողությունը և տեղ չի թողնում ենթադրելու, որ իշխանությունը չի միջամտում դատարանների աշխատանքին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ