16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Անցումային արդարադատությունը դժվար գլուխ գա. Իրատես

Ասում են, թե որքան էլ «նորակոչիկ», սկոլիոզի պատճառով բանակում չծառայած արդարադատության 28-ամյա նախարարը գերազանցիկի առոգանությամբ և պատրաստակամությամբ ձեռնամուխ է եղել անցումային արդարադատության կյանքի կոչմանն ու առանց դատարանի վճռի`գույքի բռնագանձման «սակրալ» գործընթացի իրականացմանը, շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է, այդուհանդերձ գործընթացը դժվար գլուխ գա։

Բանն այն է, որ օրինագիծը պետք է անցնի միջազգային և Վենետիկի փորձաքննությունը, ուր կարծիքները միանշանակ չեն, որովհետև այնտեղ ևս հասկանում են, որ հայաստանյան իշխանությունները ցանկանում են, մի կողմից, իրենցով անել դատական համակարգը, մյուս կողմից, կատարել սեփականության վերաբաշխում:

«Միջազգային փորձաքննութունը կտևի վեց ամիս, մինչ այդ ով սաղ-ով մեռած, և հետո` կա նաև հայաստանյան Սահմանադրության հետ համապատասխանության խնդիր. ինչը ևս խիստ ժամանակատար է», -ասաց թերթի աղբյուրը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ