13 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Շատ սիրելի Սերժ Թանկյան, ո՞ւր եք, Դուք դա անձամբ ժողովրդի վարչապետին եք խոստացել. նախկին պատգամավոր

Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան, արդեն մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանում ամեն ինչ լավ է, մարդկանց դեմքին ժպիտ կա, բոլորը երջանիկ են, չաղ ու բախտավոր… Միայն թե Դուք չկաք այն Նոր Հայաստանում, որի կերտման գործում Ձեր անձնական ներդրումն անուրանալի է:

Հավատացեք, սիրելի Սերժ Թանկյան, առանց Ձեզ, մենք Նոր Հայաստանում մեզ մի տեսակ լիարժեք չենք զգում՝ անհամբեր սպասելով, թե ե՞րբ եք կրկին այցելելու այն Նոր Հայաստանը, որի կերտման համար Ձեր տրամաչափի համաշխարհային աստղը չխորշեց անգամ քաղաքական պայքարի փողոցային տարբերակից:

Մեր շատ սիրելի Սերժ Թանկյան, ե՞րբ եք իրականացնելու Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում: Մենք մի կողմ, բայց Դուք դա անձամբ ժողովրդի վարչապետին եք խոստացել:

Ե՞րբ եք պատրաստվում Ձեր խոսքը գործի վերածել՝ հազարավոր մարդկանց ապացուցելով, որ արժե ապրել ձեր իսկ կերտած Նոր Հայաստանում:

ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյան

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ