08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Յուվեցի Կարոյի փեսայի ճանապարհ փակողները ջավախքցիներ են. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  մայիսի 17-ին Վերնիսաժի հարակից տարածքում հնչած կրակոցների հետեւանքով Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ “Յուվեցի Կարոյի” թոռնիկը՝ 2 տարեկան 8 ամսական Լիլի Առաքելյանը սթերս է տարել եւ դեպքից հետո չի խոսում։

Երեկ  հայտնի դարձավ, որ երեխային բժշկական օգնության ցուցաբերման նպատակով տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ։

Իսկ պատգամավորի փեսայի՝ Գոռ Առաքելյանի ճանապարհը փակած Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը, ըստ թերթի  տեղեկությունների՝ հանցավոր վարքուբարքով ապրող ջավախցիներ են, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնությունում գտնվում է հետախուզման մեջ։

 Թերթի  տեղեկություններով՝ այս տղաները մոտ 10 օր առաջ Կայարանում եւ մոտ երկու օր առաջ էլ՝ Ալավերդյան փողոցում լուրջ ծեծկռտուքներ են հրահրել։ Լուրեր են պտտվում, որ տղաներից մեկը հավակնում է քրեական հեղինակություն դառնալ, դրա համար էլ աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվում:

 Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

 

Լուսանկարը News.am-ի

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ