01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ապրիլյան պատերազմի «մեղավորներին» վերադարձնում են համակարգ. այս հարցով անմեղներն ու մեղավորներն արդեն նշանակվել են․ Փաստ

Օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին վերադարձրել են համակարգ: Հիշեցնենք, որ նրան ու ՊՆ հետախուզության վարչու­թյան պետ Արշակ Կարապետյանին համա­կարգից հեռացրել էին Ապրիլյան պատե­րազմից հետո, սակայն Կարապետյանը հետագայում նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: 

Այստեղ ուշագ­րավ է այն հանգամանքը, որ մի կողմից՝ ապրիլյան իրադարձությունները ուսումնա­սիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվում, մյուս կողմից, դրան զուգահեռ, աշխատանքները կարգին չսկսած ու դեռևս որևէ եզրահանգման չեկած, այդ փաստացի մեղավոր համարված ու աշխատանքից հե­ռացվածներից երկուսը վերադառնում են համակարգ:

Այս պարագայում շատերի շրջանում տրամաբանական հարց է առա­ջանում՝ արդյոք մենք գործ չունեն՞ք մի վի­ճակի հետ, երբ քննիչ հանձնաժողովի աշ­խատանքները չավարտած՝ արդեն «նշա­նակվել» են անմեղները, և արդյոք ուղղակի հետագայում չեն «նշանակի» «մեղավորնե­րին»՝ ի սկզբանե «մտքում» պահած ունե­նալով նաև վերջիններիս:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ