25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խորհրդարանը հաստատեց 2018-ի բյուջեի կատարողականը

Այսօր Ազգային ժողովում երկար քննարկումներից հետո հաստատեց 2018 թվականի բյուջեի կատարողականը. Կողմ էր 99, դեմ՝ 17 պատգամավոր։ Դեմ էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։

Մինչև կատարողականի հաստատումը եզրափակիչ ելույթ էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներն ու պատգամավորները։

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ քվեարկությունը լինելու է այն բյուջեի, որի կատարմանը շատ ակտիվ մասնակցել են և «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները՝ որպես կառավարության անդամներ։

«Կատարողականին գնահատական տալով` դուք նաև ձեր կատարած աշխատանքին եք գնահատական տալիս», – ասաց Թունյանը։

«Արտագաղթը չի նվազել, զբաղվածության խնդիրները անհանգստացնող են, սոցիալական խնդիրները տեսանելի առաջընթաց չունեն, չեմ ասում, որ ոչինչ չի արվում, բայց տեսանելի առաջընթաց չկա», – իր հերթին քվեարկությունից առաջ հայտարարել էր «Բարգավաճ Հայաստանից» Գևորգ Պետրոսյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ