23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դրժված խոստումներ, կադրային վատ քաղաքականություն, «սևուսպիտակի» բաժանում. Էդմոն Մարուքյան

2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը էքստրաօրդինար որակեց։

«Մի կողմից գիտենք՝ կարևոր փաստաթղթի մասին է խոսքը, որտեղ ընդդիմությունը պետք է իր ասելիքն ունենա, մյուս կողմից քննարկւմ ենք մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին դեմ է քվեարկել հենց ինքը՝ վարչապետը։ Մենք կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ։ Մենք մինչև նոյեմբեր ամիսը ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետևաբար չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, բայց մյուս կողմից դեմ ենք քվեարկել այդ բյուջեի ընդունմանը», – այսօր 2018-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարողականի մասին իր ելույթում հայտարարեց Մարուքյանը։

Այդուհանդերձ, ընդդիմադիր պատգամավորը ընդգծեց, որ կան խնդիրներ, որոնց մասին հնարավոր չէ չխոսել։

Մարուքյանը առաջին խնդիրը համարեց այս կառավարության կադրային քաղաքականությունը ու պնդեց, որ եթե այսպես շարունակվի էլ ավելի են քննադատելու այս կառավարությանը։

Մյուս խնդիրը, Մարուքյանը առանձնացրեց դրժված խոստումները. «Ասել ենք, ասում ենք, շարունակելու ենք պնդել՝ եղել են խոստումներ, որոնք չեն կատարվել։ Կան բաներ, որ ասում են՝ հա, մենք ասել ենք, բայց ուրիշ ձև ենք անելու»։

Երրորդ խնդիրը «սևուսպիտակի» բաժանելն է, ներառականությունն է, որը այս կառավարության գործունեության դեպքում չկա։

«Պետք է լինել բոլորի վարչապետը, բոլորի կառավարությունը և ամենախիստ ձևով քննադատել ենք հայտնի «սևուսպիտակի» բաժանելն է, որը այս քանի օրը Երևանի քաղաքապետը կրկնեց նույնը։ Այսինքն՝ բաներ կան, որ դասեր չեն քաղվում։ Կարող էր ավելի լավը լինել, միանշանակ կարող էին արդյունքները լավը լինել, եթե կառավարությունը լիներ լսող, ավելի համագործակցային, ներառական մոտեցումներ ցուցաբերվեին, եթե այդ վեհ գաղափարները որոշ մարդկանց չկտրեին մայր հողից։ Երբ բան ենք ասում, մեզ ասում են՝ դուք խոսում եք ժողովրդի կառավարության ներկայացուցչի հետ կամ ժողովրդի պատգամավորի հետ ոնց եք խոսում։ Տպավորություն է, որ ընդդիմությանը այլ ժողովուրդ է ընտրել», – հայտարարեց Մարուքյանը։

 

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ իրենք «էքստրաօրդինար» հանգամանքներից ելնելով այս անգամ կողմ են քվեարկելու 2018 թվականի բյուջեի կատարողականին։

Նկատենք, որ ԱԺ դահլիճում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ