17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կշարունակվի նման անպատասխանատու վիճակ

՛՛Հանրության մոտ տպավորություն է ստեղծվել, թե Սահմանադրական բարեփոխումների նպատակը ուղղված է գործող իշխանության վերարտադրմանը: Թեկուզ եթե այդպիսի մտադրություն կա ներկա իշխանության մեջ, ապա հանրությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որ թույլ չտան, որ ներկա իշխանությունները կարողանան բոլոր հնարավոր քայլերն իրականացնեն, վերարտադրվելու համար՛՛,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Մինասյանը:

Նա նկատեց. երկրի կառավարման ձևը երկրի զարգացման հետ մեծ առնչությունի ունի, և բազմաթիվ արատները, որ այսօր դատական շրջանակներում կան, մեր սահմանադրության թերի կարգավորումների արդյունքն են: ՛՛Եթե մենք բարեփոխումների արդյունքւմ չունենանք խորհրդարանական կառավարման ձև, կշարունկավի նման անպատասխանատու վիճակ՛՛,-շեշտեց ՀՅԴ պատգամավորը:

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխություններով հասնելու են դատական համակարգի լիարժեք անկախության: ՛՛Այնպես որ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներ ամբողջապես պաշտպանված լինեն՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ