22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Fair play-ի և քաղաքական Գարինչաների հրամայականը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Fair play-ի և քաղաքական Գարինչաների հրամայականը

Քաղաքականությունը, նախ և առաջ, գաղափարների մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար:
Ոչ թե անձերի, այլ բացառապես գաղափարների մրցակցություն, ոչ թե թշնամանք, այլ զուտ մրցակցություն:
Իմ քաղաքական գործունեության ընթացքում և՛ խիստ քննադատել եմ և՛ եղել սուր քննադատության թիրախում:

Փորձել եմ քաղաքական պայքարը անձնական հաշիվներ մաքրելու գործիք չդարձնել, մերժել և մերժում եմ անձնական վրեժխնդրություն, անձնական ու առավել ևս ընտանեկան դաշտ մտնելը, անկախ նրանից ով և ինչի համար է դա նախաձեռնել:
Համոզված եմ, որ անձնական ատելության և թշնամանքի ու տարատեսակ վրեժխնդրության առկայությունը ոչնչացնում է առանց այն էլ չկայացած քաղաքական համակարգը:

Հայհոյելը, վիրավորելը, ատելություն ու թշնամանք սերմանելը մեկը մյուսի նկատմամբ ու՞ր է մեզ հասցնելու:
Դա թուլացնում է մեր ընդհանուր տապանը՝ Հայաստանի Հանրապետությունը:
Այո, մենք՝ բոլորս, նույն տապանի մեջ ենք: Ու պարտադիր չէ թշնամին հերթական անգամ հարձակվի մեզ վրա դա հասկանալու համար:

Թե՛ իշխանությունը և թե՛ մենք՝ ընդդիմադիրներս պետք է գիտակցենք, որ թե՛ մեկը և թե՛ մյուսը նպատակ լինել չեն կարող:
Նպատակը պետք է լինի առողջ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում պետականաշինություն իրականացնելը:
Կասեք՝ դժվար բան եմ ասում…Դժվար է, բայց անկարելի չէ:
Մեր քաղաքական համակարգը պետք է շարժվի արդար խաղի կամ fair play-ի կանոններով:

Հ.Գ.
1960թ. Ռիո դե Ժանեյրոյում հանդիպում էին երկու մոլի հակառակորդ ֆուտբոլային թիմեր՝ Բոտաֆոգոն և Ֆլումինենսեն:
Բոտաֆոգոյի լեգենդար հարձակվող Գարինչան գոլային դիրքում է հայտնվում, բայց նկատելով հակառակորդ թիմի վնասվածք ստացած պաշտպանին՝ գնդակը դարպասն ուղարկելու փոխարեն խաղադաշտից դուրս է ուղարկում:
Ի պատասխան Գարինչայի ասպետական քայլի՝ Ֆլումինենսեի պաշտպան Ալդաիրը գնդակը եզրից նետելով՝ վերադարձնում է մրցակցին:
Այդ օրվանից Գարինչայի և Ալդաիրի վարքագիծը լավ իմաստով վարակիչ ու չգրված օրենք դարձավ ֆուտբոլում:

Հ.Հ.Գ.
Այս դիպվածը պետք է բավարար լինի մեզ գիտակցելու քաղաքականության մեջ ազնիվ մրցապայքար իրականացնելու համար:
Հայաստանի քաղաքական համակարգը քաղաքական Գարինչաների և Ալդաիրների կարիք ունի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ