05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի ու Արցախի միջև եղած խնդիրները չպետք է դուրս գան պատերից. Կարեն Քոչարյան /տեսանյութ/

«Արցախը նուրբ թեմաներից մեկն է: Արցախի և ՀՀ ղեկավարությունների միջև կարող են լինել խնդիրներ, բայց դրանք չպետք է դուրս գան պատերից, հայտնվեն մամուլում և սոցիալական ցանցերում: Սա պետք է բացառել: Այդ խնդիրը դուրս չի կարելի հանել, շուտափույթ պետք է լուծել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ամեն ՀՀ ղեկավար հասկանում է, որ Արցախը դա այն փորձաքարն է, որը նախորդներից որոշների համար դարձել է ճակատագրական: Այն ավելի շատ ազգի և պետության անվտանգության իմունիտետն է: Եթե Արցախի հետ մի փոքր ինչ-որ բան եղավ, համարեք, որ պետությունը ՁԻԱՀ-ով է հիվանդանում, իմունային համակարգը լրիվ վերանում է: Դրա համար համոզված եմ՝ այն ձեռքը, որ վերջին օրերին մեկնեց Արցախը, պետք է սեղմել: Մի վայրկյան չեմ կասկածում, որ այդպես էլ կլինի»,- հավելեց Կարեն Քոչարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ